Երիկամներ

Երիկամները զույգ գեղձային օրգաններ են որովայնի խոռոչի հետին պատի որովայնամզի տակ։ Երիկամները տեղավորված են ողնաշարի աջ ու ձախ կողմերում, կրծքային վերջին և գոտկային վերին երկու ողների մակարդակի վրա։ Աջ երիկամը միջին հաշվով 1-1.5 սմ ավելի ցած է, քան ձախը (լյարդի աջ բլթի ճնշումից կախված)։ Երիկամների վերին ծայրերը հասնում են XI կողմի  մակարդակին, նրանց ստորին ծայրերը գտնվում են զստոսկոր կատարից 3-5 սմ բարձր։… Read More Երիկամներ

Հանդուրժողականություն (24/05/2021)

Հանդուրժողականություն, տոլեռանտություն, հանդուրժել, սոցիոլոգիական տերմին, այլաշխարհայացքի հետ հարմարվելու կարողություն։ Հանդուրժողականությունը ձեռնպահ լինելչէ, անտարբերություն չէ, համաձայն լինել չէ, ներողամտություն չէ, հարմարվողականություն չէ։Միաժամանակ չի նշանակում ընդօրինակել խորթ աշխարհայացքը կամ կենսակերպը։Հանդուրժողականություն նշանակում է ուրիշին իր սեփական աշխարհայացքով ապրելուիրավունք վերապահել։ Դա չի նշանակում լռել, այլ նշանակում է մեր էությանը խորթ վարքը, տարակարծությունը, այլ անձի ազատությունները հարգելով հանդերձ կարծիք արտահայտել, փորձել համոզել վերանայել տեսակետները, սակայն ստիպել, անզուսպ պայքարել կնշանակիանհանդուրժողականություն ցուցաբերել։ՄԱԿ-ի ԿանոնադրությանպրեամբուլաՀամաշխարհային պատմության մեջ առաջին անգամ Բուդդան է հռչակելհանդուրժողականության սկզբունքը որպես կրոնական հանդուրժողականություն։ Ըստ որի՝ ոչոք չի կարող պարտադրել կրոնական գաղափարներ, որքան էլ բարձր և ազնիվ նրանք թվան